Հինգ մթերք, որոնք կարելի է օգտագործել դիաբետի դեպքում

Հինգ մթերք, որոնք կարելի է օգտագործել դիաբետի դեպքում

Times Now պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշի մեջ ներառել հետեւյալ մթերքները․

Փսիլիում (ջղախոտի կեղեւ)

Փսիլիումն արդյունավետորեն դանդաղեցնում է օրգանիզմի կողմից գլյուկոզայի տարրալուծման եւ յուրացման պրոցեսը, ինչը կանխարգելում է ուտելուց հետո դրա կտրուկ բարձրացումը։ Հետազոտությունների տվյալներով՝ 2-րդ տիպի դիաբետով մարդկանց մոտ, որոնք օրական երկու անգամ՝ նախաճաշից եւ ընթրիքից 30 րոպե առաջ այն ընդունում են 5-ական գրամով, բարելավվում են արյան մեջ գլյուկոզայի եւ HbA1c գլիկիրացված հեմոգլոբինի մակարդակի ցուցանիշները։ Փսիլիումը նաեւ համարվում է պրոբիոտիկ մթերք, որն օգտակար է աղիների առողջության համար։

Մրգային սմուզի

Բանանով, հատապտուղներով, կիվիով սմուզիները օրգանիզմն ապահովում են սննդարար նյութերով եւ բջջանյութով։ Դրանց բնական շաքարը կարող է դիաբետով մարդկանց ապահովել անհրաժեշտ քանակությամբ ածխաջրերով՝ առանց շաքար օգտագործելու։

Վարսակ

Վարսակն իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակը, իսկ վարսակաշիլան, ինչպես նաեւ վարսակի հավելումը սմուզիի մեջ լավ հագեցնում է եւ օգնում վերահսկել դիաբետը։

Օմլետ

Օմլետը շատ սպիտակուց է պարունակում եւ օրգանիզմի կողմից սովորաբար հեշտ է յուրացվում, ուստի այն համարվում է նախաճաշի լավ ընտրություն, այդ թվում՝ դիաբետիկների համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս օմլետը համակցել բանջարեղենի՝ լոլիկի, սոխի, սնկերի, դդմիկի եւ այլ տեսակների հետ։ Այդպես դուք կստանաք ճաշատեսակ, որը միաժամանակ չի առաջացնի արյան մեջ գլյուկոզայի ալիք։

Գետնընկույզ

Գետնընկույզն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, այս պատճառով չի առաջացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում, ինչն այն դարձնում է դիաբետով մարդկանց ամենահամապատասխանող մթերքը։ Կարծիք կա, որ գետնընկույզն օգտակար է նաեւ սրտի ու անոթների համար։ Ավելին՝ հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելիքի հետ օգտագործվող գետնընկույզը խոչընդոտում է լիպիդների եւ եռագլիցերիդների՝ ճարպերի կտրուկ բարձրացմանը, որոնք նպաստում են զարկերակների կարծրության զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում