Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 մլրդ եվրո հատկացնել Արևելյան գործընկերության ծրագրին

Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 մլրդ եվրո հատկացնել Արևելյան գործընկերության ծրագրին

Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել Արևելյան գործընկերության ծրագրում, չորեքշաբթի հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը` ելույթ ունենալով Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր նոր օրակարգը, որը մենք առաջարկում ենք, ամրապնդված է հավակնոտ տնտեսական և ներդրումային ծրագրով: Այն մոբիլիզացնելու է ավելի քան 2 միլիարդ եվրո», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում