Պարզվել է օտարերկրացուն հաղորդագրություն ուղարկած անձի ինքնությունը. 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել
Մարտի 31-ին, ժամը 00.02-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ սոցիալական ցանցով անհայտ անձից հաղորդագրություն է ստացել, որով կորցրած ուսապարկը վերադարձնելու դիմաց իրենից փող էին պահանջել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացուն հաղորդագրություն ուղարկած անձը Անտառային փողոցում բնակվող 33-ամյա մի տղամարդ է։
Ապրիլի 1-ին նա Թամանյան փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օտարերկրացու ուսապարկը: Կատարվում է քննություն։
Կարծիքներ