«Պֆայզեր» պատվաստանյութը Արցախում հասանելի է

«Պֆայզեր» պատվաստանյութը Արցախում հասանելի է

ԱՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ  «Պֆայզեր» BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech)  պատվաստանյութը ներկրվել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

«Քովիդ-19»-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը տրամադրվել է  ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնին:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Պֆայզեր» BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech) պատվաստանյութով պատվաստումային գործընթացի կազմակերպումը  ապահովվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի  համապատասխան  հրամանով սահմանված ռիսկի խմբերի, ինչպես նաև 18 տարեկան  և բարձր տարիքի անձանց շրջանում, իսկ 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումների իրականացումն ըստ դիմելիության՝ ծնողների  կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:

«Պֆայզեր» պատվաստանյութով «Քովիդ-19»-ի դեմ պատվաստման մեկնարկը Արցախում տրվել է մարտի 29-ին: Ապրիլի 1-ի դրությամբ պատվաստվել է 12 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում