Կիպրոսի ափերի մոտ զորավարժություններ են անցկացվել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ

Կիպրոսի ափերի մոտ զորավարժություններ են անցկացվել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ

Ուրբաթ օրը Լառնակա քաղաքից հարավ ծովային տարածքում չորս երկրների զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ ռազմաօդային և ռազմածովային զորավարժություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Կիպրոսի Ազգային գվարդիայի գլխավոր շտաբը։

«Քառյակի նախաձեռնության (QUAD Initiative) շրջանակում Կիպրոսի Հանրապետությունը, Հունաստանը, Ֆրանսիան և Իտալիան անցկացրել են PASSEX փոքր ավիացիոն վարժանքներ՝ չորս երկրների նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին մասնակցել են ֆրանսիական «Օվերն» ֆրեգատը, հունական «Կունդուրիոտիս» ֆրեգատը, իտալական «Անդրեա Դորիա» կործանիչն ու կիպրական «Ալասիա» պարեկային նավը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում