Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի՝ նոր կոմպակտ ավտոբուսներով. քաղաքապետ
Ավտոբուսների 10 տոկոսը պահում ենք պահեստային, որովհետեւ վթարներ են լինում, խնդիրներ են լինում. Բացի այդ պահում ենք որոշ ավտոբուսներ, որովհետեւ գծերը դուրս են գալիս եւ պետք է համալրել այդ գծերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այդ գծերը համալրում ենք «Հայգեր» ավտոբուսներով: Նաեւ 100 ավտոբուսները, որ գալիս են, 10 օրը մեկ մի գիծ բացվելու է նոր ավտոբուսներով»,-ասաց նա՝ հավելելով, որ պատերազմի օրերին Երեւանի տրանսպորտն ապահովող ավտոբուսները օգտագործվել են նաեւ այլ նպատակներով, որի հետեւանքով որոշները վնասվել են, հիմա կառավարությունից պետք է գումար հատկացնեն վերանորոգման համար:
«Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից գործելու է նոր երթուղի նոր կոմպակտ ավտոբուսներով»,-ասաց Մարությանը:
Կարծիքներ