Լեհ զինվորականն օդ է կրակել միգրանտի հարձակումից հետո
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել Է լեհ զնվորականի վրա միգանտների հարձակմձան մասին, որը երկու անգամ օդ Է կրակել ի պատասխան այդ գրոհի: Նոյեմբերի 11-ին այդ մասին գերատեսչությունը հաղորդել Է Twitter-ում:
«Միգրանտների հերթական հարձակումը զինվորի վրա: Նրան ճյուղով հարվածել են կրծքավանդակին: Նա երկու նախազգուշական կրակոց Է արձակել օդ: Զինվորը չի տուժել: Ագրեսիվորեն տրամադրված հարձակվողները հեռացել են Բելառուսի խորքերը»,- նշված Է հաղորդագրության մեջ: Այդ միջադեպը տեղի Է ունեցել մի մեծ խումբ անօրինական միգրանտների կողմից սահմանի ուժային հատման փորձի ժամանակ:
«Երեկ Բելովեժի շրջանում մի քանի հարյուր միգանտներից բաղկացած խումբը փորձել Է ուժով հատել սահմանը: Գրոհն սկսվել Է այն բանից, որ զինվորների վրա են նետել զնազան իրեր, իսկ անուհետեւ միգրանտները փորձել են քանդել ցանկապատը: Զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ»,- տեղեկացրել են պաշտպանության նախարարությունում:
Ընթացիկ տարում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանի անօրինական հատման գրեթե 33 հազար փորձ: Հիմնականում Լեհաստան են փորձում անցնել Իրաքի քաղաքացիներ: Նրանց մեծ մասը հայտարարում Է Գերմանիա հասելու ցանկության մասին: Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին սրվել Է նոյեմբերի 8-ին, երբ Կուզնիցայում սահմանային անցման մերձակայքի շրջան են մոտեցել մի քանի հազար միգրանտներ: Նրանք ջարդել են փշալարով ցանկապատը եւ ձեռնարկել սահմանն անցնելու անհաջող փորձ:
Դրանից հետո շուրջ 800 միգանտներ վրանային ճամբար են խփել այդ վայրում, իսկ մյուս 2 – 4 հազարը, ինչպես հաշվել են Լեհաստանի ծառայությունները, ցրվել են Լեհաստանի սահմանի ամբոջ երկայնքով՝ պարբերաբար փորձելով թափանցել Լեհաստան մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խմբերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ