Գինցբուրգը հայտնել է, որ ստեղծում են SARS-CoV-2-ի բազմացումը զսպող դեղամիջոց
Ռուսաստանում դեղամիջոց են մշակում կորոնավիրուսի բազմացումը զսպելու համար, բայց արդյունքը լինելու Է ավելի ուշ, քան հակամարմինների հիման վրա ստեղծվող պատրաստուկը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Ավելի վաղ նա հայտնել Է այն մասին, որ հունվարին կսկսվեն հակամարմինների բազայի վրա նյութերի փորձարկումները՝ SARS-CoV-2-ով ախահարվածներին բուժելու համար:
«Իսկ եթե դուք դեղամիջոցներ ասելով նկատի ունեք պատրաստուկներ, որոնք նպատակամիտված են զսպելու վիրուսի բազմացումը, ապա այդ խնդրի վրա նույնպես աշխատում ենք: Այն դեղորայքային պատրաստուկները, որոնք այժմ գոյություն ունեն, դրանք գոյություն ունեն, ի միջի այլոց, դրանք այնքան Էլ լավ չեն զսպում վիրուսի բազմացումը, որպեսզի դրանց օգնությամբ կարելի լինի բուժել ծանր վիճակում գտնվող հիվանդներին»,-նշել Է Գինցբուրգը:
Նրա խոսքով՝ կենտրոնում աշխատում են նաեւ դեղամիջոցների այդ շարքի վրա:
«Բայց ես, ցավոք, չեմ կարող խոստանալ, որ դա կլինի մի քանի ամսում»,-հավելել Է Գամալեյայի կենտրոնի ղեկավարը: Գիտնականն ընդգծել Է, որ դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Ռուսաստանում արդեն անցկացվում են մի քանի պատրաստուկների հետազոտություններ, որոնք կարելի կլինի օգտագործել COVID-19-ով ախտահարվածներին օգնելու համար: Մասնավորապես, ԴԲԿԳ-ի (Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալություն) «ՄԻՐ-19»-ը հաղթահարել Է փորձարկումների արդեն երկրորդ փուլը:
Այդ Էթիոտրոպային պատրաստուկը, ըստ Էության, անտիդոտ Է վիրուսի դեմ, որի գործողությունը հիմնված Է ՌՆԹ-ի ինտերֆերենցիայի մեխանիզմի վրա: Այն բաղկացած Է երկու բաղադրիչներից:
Պատվաստումը մնում Է պաշտպանության ամենահուսալի միջոցը:
Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում պատվաստածների բաժինը 0,03 տոկոսից Էլ պակաս Է, իսկ ստացիոնարներում հիվանդների ճնշող մեծամասնությունը չպատվաստված անձինք են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ