Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը 1500-րդ պարեկությունն է իրականացրել
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։
«Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը 1500-րդ պարեկությունն է իրականացրել սահմանամերձ գոտիներում։ Առաքելության առաջադրանքն է տեղում իրավիճակի դիտարկումը և զեկուցումը։ Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարունիի և Իջևանի 6 բազաներից։
Կարծիքներ