Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է

Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է

Ինչպես հայտնել էինք, խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Հիմնական զեկուցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում արձանագրել է, որ այսօր կա բոլորովին այլ պետություն, քան եղել է տարիներ առաջ, և այդ իրողության «պատճառը» խաղաղությունն է:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն ունի բավականին ուժեղ իրավական հիմք: Բացի այդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ:

Ըստ Փաշինյանի՝ այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար։

«Նրանք այսօր Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, իսկ 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում․ խաղաղությունը սա է»,- ընդգծել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում