Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ղեկավարն առաջարկել է երկրում անկարգությունների ժամանակ անջատել սոցիալական ցանցերը

Ազգային ժողովում 22 մանդատ ունեցող Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ֆաբիեն Ռուսելը շաբաթ օրը France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ երկրում անկարգությունների ժամանակ անհրաժեշտ է անջատել սոցիալական ցանցերը։
«Մենք պետք է ուսումնասիրենք սոցիալական մեդիայի դերը: Ե՞րբ մենք վերջապես կնայենք նրանց դերին, ովքեր հենց հիմա փող են աշխատում կողոպուտի տեսարանների և այլ նմանատիպ տեսարանների շուրջ բարձրացված աղմուկից: Ես նախընտրում եմ արտակարգ դրություն մտցնել սոցցանցերի հետ կապված, քան բնակչության»,- ասել է քաղաքական գործիչը եթերում։
Անկարգությունների հերթական ալիքի ընթացքում, որոնք ընդգրկել են ողջ երկիրը շաբաթ գիշեր, ավելի քան 1,3 հազար մարդ է բերման ենթարկվել։ Տուժել է 79 իրավապահ. Կարգ ու կանոնն ապահովելու համար իշխանությունները օգտագործում են թեթև զրահատեխնիկա և ուղղաթիռներ։
Կարծիքներ