Մեսսին և Ռոնալդուն չեն կարող օրինակ լինել երիտասարդների համար․ Կրկիչ

Մեսսին և Ռոնալդուն չեն կարող օրինակ լինել երիտասարդների համար․ Կրկիչ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Բոյան Կրկիչը խոսել է այն մասին, թե որ մարզիկներին է հաջողակ համարում:

Գրում է Armsport.am-ը։

«Ոչ Մեսսին, ոչ Կրիշտիանուն, ոչ Ռաֆա Նադալը սովորական դեպքեր չեն, նրանք չեն կարող օրինակ լինել երիտասարդների համար։ Նրանք արտասովոր են։ Հաջողությունը դա չէ: Ինձ համար Սերխիո Կանալեսը հաջողակ մարզիկ է, քանի որ ծնկի երեք վիրահատությունից հետո նա դարձավ ազգային հավաքականի խաղացող։ Խոսելուն Մադրիդի «Ռեալի» խաղացող է դարձել 33 տարեկանում։ Նրանք են հաջողակ»,- Կրկիչի խոսքն է մեջբերում AS-ը։

Բոյան Կրկիչը կարիերան ավարտել է 2023 թվականի մարտին։ «Բարսելոնայի» սան ակումբի կազմում անցկացրել է 163 հանդիպում, որոնցում դարձել է 41 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում