Հրապարակվել են Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար է պրոնախագահական «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը՝ 52,80% ձայներով, հայտնում է ԿԸՀ-ն տեղամասերի արձանագրությունները 100%-ը մշակելուց հետո:
Ինչպես հայտնել ենք, կիրակի օրը Մոլդովայում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. պատգամավորներն ընտրվել են չորս տարի ժամկետով: Ընտրություններին մասնակցել է 22 կուսակցություն և դաշինք և մեկ անկախ թեկնածու: Հիմնական պայքարը ծավալվել է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության և «Կոմունիստներ և սոցիալիստներ» դաշինքի միջև:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավաքում է ձայների 52,80%-ը, ընտրողների 27,17%-ը քվեարկել է «Կոմունիստներ և սոցիալիստներ» դաշինքի օգտին: «Շոր» կուսակցությունն ունի 5,74%: Մնացած թեկնածուները չեն կարողացել հաղթահարել ընտրական շեմը:
Ընտրատեղամասերը փակելու պահին մասնակցության ցուցանիշը գերազանցել է 48,41% -ը, ընտրությունները ճանաչվել են կայացած:
Կարծիքներ