Հայիթիի իշխանությունները հայտնել են երկրի նախագահի այրիի առողջական վիճակի լավացման մասին

Հայիթիի իշխանությունները հայտնել են երկրի նախագահի այրիի առողջական վիճակի լավացման մասին

Հայիթիի իշխանությունները հայտնել են երկրի նախագահ Ժովենել Մոիզի այրիի՝ Մարտին Մոիզի առողջական վիճակի լավացման մասին: Նա վիրավորում էր ստացել երկրի ղեկավարի դեմ հարձակման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջին տիկնոջ վիճակը լավ է»,-ասել է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը:

Մարտին Մոիզին հարձակումից հետո հոսպիտալացրել էին, ապա բուժման ուղարկել Մայամիի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը կայուն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում