Եվս երկու ռուս միլիոնատերեր հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից. Forbes
Ամերիկյան Veeam Software և Object First ՏՏ ընկերությունների հիմնադիրներ Անդրեյ Բարոնովը և Ռատմիր Տիմաշևը հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։
Այս մասին գրել է Forbes-ը։
Արդարացնելով իր որոշումը՝ Անդրեյ Բարոնովը խոսել է «խորը տառապանքների» մասին, որոնք իրեն պատճառում է Ռուսաստանի «հատուկ գործողությունը» Ուկրաինայում և քննադատել է մարտերը։
Ձեռնարկատերերը դարձել են ութերորդ և իններորդ գործարարները Forbes-ի ցուցակի ներկա և նախկին անդամներից, ովքեր վերջին երկու տարվա ընթացքում հանձնել են ռուսական անձնագրերը։ Տիմաշևն ու Բարոնովն այս ընթացակարգն անցել են Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատանը, և այժմ գործարարներին մնացել է միայն Կիպրոսի քաղաքացիությունը։
Ձեռնարկատերերն իրենք երկար ժամանակ ապրում են արտասահմանում՝ Բարոնովը՝ Շվեյցարիայում, Տիմաշևը՝ ԱՄՆ-ում։
2017-2021 թվականներին Բարոնովը և Տիմաշևը Forbes-ի վարկածով ունեցել են Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը։ 2020 թվականին ամսագիրը Բարոնովի կարողությունը գնահատել է 770 միլիոն դոլար, Ռատմիր Տիմաշևինը՝ 680 միլիոն դոլար։
Անդրեյ Բարոնովը հայտնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերի ներկայացման մասին դեռ 2023 թվականին՝ սոցիալական ցանցի իր հաշվում։ Գրառման մեջ նա քննադատել է ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա և ասել, որ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել հեղինակավոր մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնել են «Ուկրաինայի տարածքում տեղահանված ուկրաինացիներին»։
Կարծիքներ