Վթար «Զոդի» կամրջի մոտակայքում. ուղեւորներից մեկը տեղում մահացել է, 2 մարդ է հոսպիտալացվել

Վթար «Զոդի» կամրջի մոտակայքում. ուղեւորներից մեկը տեղում մահացել է, 2 մարդ է հոսպիտալացվել

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18։26-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանա­պարհի 53-րդ կմ-ին գտնվող Զոդի կամրջից «Volkswagen Touareg» մակ­նիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էմին Թ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորնեից մեկը տեղում մահացել է, մյուս երկու ուղևորները և վարորդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջա­կան վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել և փակել «Volkswagen Touareg» մակ­նիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում