Հայտնաբերված վիրավոր թռչունը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Հայտնաբերված վիրավոր թռչունը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Մայիսի 12-ին՝ ժամը 18։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի բակում վիրավոր քարարծիվ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր կրետակեր է: Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում