Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել է նաև Կիպրոսում
Կորոնավիրուսի նոր շտամը, որն սկզբից հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև մեծ տարածում գտել եվրոպական մի շարք այլ երկրներում, արդեն հասել է Կիպրոս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով:
Նշվում է՝ շտամը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից Կիպրոս ժամանած անձանց մոտ:
Համաձայն ինֆեկցիայի կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ցուցումների՝ Բրիտանիայից ժամանողների մոտ բոլոր դրական թեստերի նմուշներն ուղարկվել են Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտ փորձարկման նպատակով, սկսած այն օրվանից, երբ բրիտանական իշխանությունները հայտարարել են իրենց երկրում նոր շտամի գոյության մասին, այսինքն՝ դեկտեմբերի 20-ին:
Կարծիքներ