Համոզված եմ՝ առաջիկայում ևս կշարունակենք համագործակցությունը, որից շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը. Սարգսյան
Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա առիթով:
Ուղերձում ասված է
«Հարգարժան Վահե Ռոբերտի, ՀՀ ոստիկանության հարգելի ծառայողներ, վետերաններ.
ԱՀ ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը:
Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը:
Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում, ոստիկանները զինվորագրվել են երկրի պաշտպանությանը և Արցախի գործընկերներ-ծառայողների հետ արել առավելագույնը:
Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին, երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և հավատարիմ մնալով տված երդմանը շարունակում են ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի:
Համոզված եմ, որ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը:
Հարգելի գործընկերներ.
Ոստիկանության օրվա առթիվ եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, համակարգի հիմքերն ամուր դրած վետերաններին ու նաև Ձեր ընտանիքների անդամներին և ցանկանում հաջողություններ կյանքում և մասնագիտական աշխատանքում»:
Կարծիքներ