Ճապոնիայում ռեստորանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, նրանցից մեկը մահացել է
Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, նրանցից մեկը մահացել է, հայտնում է Kyodo գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կորիյամա քաղաքում։
Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ ռեստորանում վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենալիս եղել։ Նշվում է, որ նախատեսված է եղել շինությունը հուլիսի 31-ին բացել այցելուների համար։
Այժմ փրկարարական և ոստիկանական ծառայությունները տեղի բնակիչներին խնդրում են չմոտենալ դեպքի վայրին, քանի որ այդտեղ գազի արտահոսք է տեղի ունեցել։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող տների ապակիները կոտրվել են, մեծապես վնասվել են որոշ շինությունների պատերն ու տանիքները։ Հենց ռեստորանը գրեթե ամբողջովին ավերվել է։
Կարծիքներ