Կոլոննան հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Լավրովի հետ

Կոլոննան հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Լավրովի հետ

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Իհարկե, ես պատրաստ եմ զրույց ունենալ նախարար Լավրովի հետ,- պատասխանել է նա LCI հեռուստաալիքի այն հարցին, թե արդյոք նման երկխոսություն կարող է տեղի ունենալ Նյու Յորքում։

Հունիսին նույն հեռուստաալիքին տված իր նախորդ հարցազրույցի ժամանակ Կոլոննան ասել էր, որ Ֆրանսիան կարևոր է համարում Ռուսաստանի հետ երկխոսության ուղիների պահպանումը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, սեպտեմբերի 19-ից 26-ը Լավրովը նախատեսում է շուրջ 20 երկկողմ հանդիպում անցկացնել Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, ինչպես նաև բանակցություններ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում