Կյանքից հեռացել է Բեյրութի պայթյունից տուժած Անետ Խաչիկյանը

Կյանքից հեռացել է Բեյրութի պայթյունից տուժած Անետ Խաչիկյանը

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքից հեռացել է Անետ Խաչիկյանն, ով գտնվում էր հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Արևելք լրատվականը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Խաչիկյանը մահացել է Լիբանանի Զահլե քաղաքի հիվանդանոցում՝ բժիշկների օգնությամբ 24 ժամ մահվան դեպք պայքարելուց հետո:

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 15-ի:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 հայ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում