Շիրակի մարզ այցելած Արամ Գուգարացը քննարկել է կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը

Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի ղեկավարությամբ։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Մարզի համայնքների ղեկավարների, համայնքապետարանների համապատասխան բաժինների պատասխանատուների ու մասնագետների հետ քննարկվել է կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը, Շիրակի մարզի համայնքների ուղղված (ճշգրտված) կադաստրային քարտեզների վերաբերյալ տեղեկատվությունն ու անդրադարձ է կատարվել արդեն փոփոխված քարտեզներին և դրանցից պատասխանատուների օգտվելու անհրաժեշտությանը։
Կարծիքներ