Եվրոպայի խորհուրդը ողջունում է Ղազախստանի՝ մահապատիժը վերացնելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հավանություն է տալիս Ղազախստանի որոշմանը՝ միանալու այն երկրներին, որոնցում վերացված է մահապատիժը: Սեպտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը:
«Մենք ողջունում ենք մահապատիժը վերցացնելու՝ Ղազախստանի որոշումը: Դա ընդլայնում է առանց մահապտժի երկրների ընտանիքը, որոնք հավատում են, որ մահն արդարադատություն չէ»,- Twitter-ում գրել է Հոլտգենը:
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ստորագրել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտի Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, որը նպատակաուղղված է մահապատժի վերացմանը: Մահապատժի կիրառման մորատորիումը Ղազախստանում գործում է 2003 թվականից:
Կարծիքներ