Երևանի Այգեգործների փողոցում այրվել է կուտակած շինարարական աղբ

Երևանի Այգեգործների փողոցում այրվել է կուտակած շինարարական աղբ

Հունիսի 9-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Մոտ 1000 քմ տարածքում այրվել է կուտակած շինարարական աղբ:

Դեպքի վայրում աշխատել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ ջրատար և Նոր Նորք վարչական շրջանի մեկ թրթուրավոր տեխնիկա (տրակտոր)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում