Մերիլենդում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Մերիլենդում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Հինգշաբթի օրը ԱՄՆ Մերիլենդ նահանգի Սմիթսբուրգ քաղաքի գործարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը Facebook-ում։

Մինչ իրավապահների ժամանելը կասկածյալը դեպքի վայրից փախել է մեքենայով, սակայն ճանապարհին բախվել է ոստիկանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նրանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկուսն էլ վիրավորվել են և հոսպիտալացվել։

Կատարվում է հետաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում