Հայտնի է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը համակարգող եռյակը

Հայտնի է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը համակարգող եռյակը

Դեռ երեկ հայտնեցինք, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մեկնում է չվճարվող արձակուրդ, որպեսզի կազմակերպի ՔՊ-ի մասնակցությունը   առաջիկա ՏԻՄ ընտրություններին։  Հոկտեմբերի 17-ին մի շարք համայնքներում տեղի ունեցած համայնքապետերի ընտրություններից հետո իշխանական ՔՊ-ն վճռական է տրամադրված, խնդիր են դրել առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններում հաղթել հնարավոր բոլոր համայնքներում։

Ընդ որում, մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ  ՔՊ-ի մասնակցությունը   առաջիկա ՏԻՄ ընտրություններին համակարգելու են նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ  Հարությունյանը։  Այս եռյակին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահել առաջիկայում  սպասվող համայնքապետերի ընտրության կազմակերպումը՝  վերջիններիս առջև դնելով խնդիր՝  հաղթել բոլոր հնարավոր համայնքներում։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում