Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում
Արեգակի վրա X կարգի արեւային հզոր բռնկում Է գրանցվել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Այդ մասին հաղորդվում Է Գիտությունների ակադեմիայի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում:
Բռնկումն սկսվել Է Երեւանի ժամանակով 19:17-ին եւ տեւել Է 31 րոպե:
Իսկ ընդամենը երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի Է ունեցել 28 թույլ, միջին եւ ուժեղ բռնկումներ, նշվում Է կայքում:
Լաբորատորիայի կայքում բռնկման ակտիվության ինդեքսը բարձրացված Է մինչեւ «նարնջագույն» եւ միայն մի փոքր Է մնացել մինչեւ «կարմիր մակարդակի» հասնելը: Բռնկումները պսակային նյութերի արտանետումներն են աստղի մակերեւույթից: Արտանետման վայրից եւ ուղղությունից կախված՝ պլազմայի ամպը կարող Է պատել Երկիրը կամ անցնել կողքով:
Առաջին դեպքում նման իրադարձությունները մագնիսային փոթորիկներ են առաջացնում Երկրի մագնիսոլորտում: ՌԻԱ Նովոստիին առայժմ չի հաջողվել լաբորատորիայի աշխատակիցներից մեկնաբանություններ ստանալ Երկրի համար Արեգակի վրա տեղի ունեցած բռնկման հետեւանքների վերաբերյալ:
Կարծիքներ