Գերմանիան պետք է վերջապես քննարկի անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցները. Շալենբերգ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը անդրադարձել է անօրինական միգրացիայի հետեևանքներին։ Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Միգրացիան խնդիր է, որը կարող է տապալել կառավարությունները», - ասել է Շալենբերգը: Պաշտոնյան անօրինական միգրացիան անվանել է խնդիր, որը դժվար թե առաջիկա տարիներին հանգուցալուծվի։
«Ավստրիան ներկայումս ունի մեկ շնչի հաշվով ամենաբարձր բեռը մայրցամաքային Եվրոպայում»,- ընդգծել է արտգործնախարարը Գերմանիայում կայացած բանակցությունների ժամանակ։
Նախարարը նաև նշել է, որ Գերմանիան պետք է վերջապես քննարկի անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցները։
Շալենբերգը նաև ասել է, որ անհանգստացած է նրանց վերադարձի բացակայությամբ, ովքեր ստիպված են եղել լքել երկիրը: «Եթե մենք չկարողանանք արտաքսել ԵՄ-ում բնակվելու իրավունք չունեցող մարդկանց, համակարգը կվերածվի աբսուրդի»,- եզրափակել է Ավստրիայի արտգործնախարարը։
Կարծիքներ