Կարմիր շուկայում և Թաղավարդում շարունակվում են բնակելի տների վնասված տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ

Կարմիր շուկայում և Թաղավարդում շարունակվում են բնակելի տների վնասված տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ

Հրետակոծության հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներում շարունակվում են բնակելի տների վնասված տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Հաշվի առնելով, որ տվյալ վայրերում ակտիվ մարտական գործողությունների հետևանքով մեծաթիվ առանձնատների տանիքներ զգալի վնասներ են կրել, ինչպես նաև նախապատերազմական շրջանում արդեն եղել են վերանորոգման կարիք ունեցող տանիքներ, արդյունքում, ծրագրի համաձայն՝ տվյալ համայնքներում գրեթե ամբողջությամբ իրականացվում են տանիքների հիմնանորոգման աշխատանքներ։

 

Բացի տանիքներից՝ հրետակոծությունների հետևանքով վնասներ կրած առանձնատներում ևս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, կամ, ըստ անհրաժեշտության, տեղում հիմքից կառուցվում է նոր առանձնատուն։

 

Նշված համայնքներում նաև 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկային կորուստներ և անհայտ բացակայող հարազատներ ունեցող ընտանիքների համար իրականացվում է առանձնատների հիմնանորոգում։

 

 

Ներկայումս Թաղավարդ համայնքում արդեն կատարվել է 104 առանձնատան տանիքի կապիտալ վերանորոգում, շուտով կմեկնարկեն ևս 41-ի աշխատանքները։ Իսկ Կարմիր շուկա համայնքում կատարվել է 152-ի, առաջիկայում կիրականացվի ևս 104-ի վերանորոգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում