Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

Վաղվանից Արցախի Հանրապետության դպրոցները չեն աշխատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Վերջինս իր խոսքում անդրադարձավ նրան, որ Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ գազամատակարարումը:

«Դա նշանակում է, որ պետք  է շատ խնայենք մեր բոլոր էներգիայի ծախսերը, պետք է ամեն ինչ անենք՝ հասկանալով իրականությունը, փորձենք պահպանել մեր ապրելաձևը»,-ասաց նա՝ հավելելով, որ ստիպված են լինելու վաղվանից փակել դպրոցները:

Նրա խոսքով՝ բոլոր պետք է ամեն ինչ անեն, որ ցույց տան, թե ով է արցախցին, և թե ինչպես կարող է նաև հաղթահարել այս դժվար վիճակը:

Նախարարը ևս մեկ անգամ խնդրանքով դիմեց արցախահայությանը՝ խնայող լինել էլեկտրաէներգիայի օգտագործման հարցում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակի մասին իմանան ամբողջ աշխարհում, կոչ եմ անում մնալ ուժեղ և հավատալ, որ հաղթահարելու ենք այս ծանր վիճակը: Ճգնաժամի մեջ ենք, բայց շարունակում ենք ապրել ու վստահ ենք մեր ապագայի վրա»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում