Ուզբեկստանում նախագահական ընտրություններին մասնակցությունը տեղական ժամանակով 11:00-ին կազմել է 33,6 տոկոս
Ուզբեկստանում ընթացող նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 11:00-ին կազմել է 33,6 տոկոս՝ այդպիսով գերազանցելով նրանց վավեր ճանաչվելու համար անհրաժեշտ շեմը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի ԿԸՀ նախագահի տեղակալ Բախրոմ Կուչկարովը:
«Ուզբեկստանի ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` ընտրությունները համարվում են վավեր, եթե քվեարկել է քվեարկության ցուցակում ընդգրկված ընտրողների առնվազն 33 % -ը: Տեղական ժամանակով 11:00-ի դրությամբ քվեարկել է 6,669,552 ընտրող, ինչը 33,6 % է կազմում։ Սրա համաձայն՝ ընտրությունները ճանաչվել են կայացած»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուզբեկստանի ԿԸՀ մամուլի կենտրոնի ղեկավարը հայտնել էր, որ մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 09:00-ին կազմել է 12,06%:
Կարծիքներ