«Եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի». ԱՄՆ ՄԶԳ տնօրենն ավարտում է պաշտոնավարումը Հայաստանում

«Եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի». ԱՄՆ ՄԶԳ տնօրենն ավարտում է պաշտոնավարումը Հայաստանում

«Ես հեռանում եմ։ Գնալը միշտ էմոցիոնալ պահ է։ Հայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը․ այս երկիրն ինձ այնքան գրկաբաց ընդունեց»։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոն Ալելոն, որն ավարտում է շուրջ չորս տարվա իր պաշտոնավարումը Հայաստանում։

Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Ջոնի առաջնորդությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ընդլայնել է իր ազդեցության շրջանակը՝ բյուջեի հատկացումներն ավելացել են, նոր ծրագրեր են մեկնարկել, որոնք նշանակալի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի բնակիչների համար։

Ջոնի պաշտոնավարման ժամանակահատվածը յուրահատուկ է ոչ միայն նրա արդյունավետ առաջնորդության, այլև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր սիրո շնորհիվ։

«Գիտե՞ք, ես շատ հպարտ եմ, որ ամերիկացի եմ, բայց եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի»»։,- ասել է Ալեոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում