Ժոաո Ֆելիշը մոտ է Բարսելոնա տեղափոխությանը

«Ատլետիկոն» որոշել է իր հարձակվող Ժոաո Ֆելիշին բաց թողնել «Բարսելոնա»: Հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով As.com-ին։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները մոտ են 23-ամյա հարձակվողի վարձակալության շուրջ համաձայնության գալուն։ Գործարքը կներառի նաև գնման տարբերակ: Պաշտոնական հայտարարություն կարող է հրապարակվել շուտով։
Հաղորդվում է, որ խաղացողն ինքը անհամբեր սպասում է ակումբների միջեւ վերջնական համաձայնությանը։
2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում Ֆելիշը վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Կարծիքներ