Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում գազամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին, ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի մի շարք համայնքների և շինությունների գազամատակարարումը:
«Կդադարեցվի Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի գազասպառողների, «Սեդուլ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներ գազամատակարարումը»,-հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:


Կարծիքներ