Խաղաղապահներն Արցախում ապահովել են բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակչի համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Մարտակերտի շրջանում ՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուսական խաղաղապահների հսկողության ներքո վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ են իրականացրել:
Կարծիքներ