Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբում այրվել է 5 կգ գազի բալոնից արտահոսած գազը

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 18:54-ին: Պատշգամբում այրվել է 5 կգ գազի բալոնից արտահոսած գազը:
Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը:
Կարծիքներ