Ադրբեջանն արգելում է մոտ 400 տ մարդասիրական բեռի առաքումը ԼՂ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի․ դեսպանություններ
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և կանխի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները։ Յուրաքանչյուր վայրկյան կարևոր է։
Այս մասին ասված է Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոգներում։
Գրառման մեջ նաև նշված է․
«Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով իսկ ենթարկելով ժողովրդին էթնիկ զտման»:
Կարծիքներ