Փոխհրաձգության պատճառով Հայիթիի նախագահի ԺՊ-ի երդմնակալությունը խափանվել է

Փոխհրաձգության պատճառով Հայիթիի նախագահի ԺՊ-ի երդմնակալությունը խափանվել է

Հայիթիի սենատի նախկին խոսնակ Ժոզեֆ Լամբերը չի կարողացել երդմնակալել երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնում։ Պատճառը փոխհրաձգությունն էր, որը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։

Նշվում է, որ կրակոցների պատճառով քաղաքական գործիչն այդպես էլ չի կարողացել մուտք գործել շենք, երդմնակալության արարողությունը խափանվել է։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Ավելի վաղ արևմտյան դիվանագետները նախազգուշացում էին արել Լամբերին համազգային համաձայնության բացակայության դեպքում նախագահի ԺՊ-ի լիազորությունները ստանձնելու հետ կապված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում