Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ռուսաստանը, իրավիճակը Ուկրաինայում և ԿԺԴՀ-ում
Ճապոնիայի նոր արտգործնախարար Յոկո Կամիկավան Նյու Յորքում իր առաջին անձնական հանդիպումն է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, շուրջ 25 րոպե տևած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը և ԿԺԴՀ-ի շարունակվող հրթիռների արձակումը։ Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ։
Կարծիքներ