Կալինինգրադի մարզում ինքնաթիռ է կործանվել

Կալինինգրադի մարզում  ինքնաթիռ է կործանվել

Կալինինգրադի մարզում Սու-30 ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչք կատարելիս։ Անձնակազմը զոհվել է։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգում։

Այնտեղ մանրամասնել են, որ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։

Սու-30-ը ռուսական երկտեղանոց բազմաթիրախային ծանր կործանիչ է։ 1990-ականների կեսերին Սու-30-ի հիման վրա ստեղծվել է կործանիչի արտահանման տարբերակը՝ Սու-30Կ-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում