Բոլթոնը վաղաժամ հաղթանակի մասին Թրամփի հայտարարություններն «անպատասխանատու» և «խայտառակ» է որակել

Բոլթոնը վաղաժամ հաղթանակի մասին Թրամփի հայտարարություններն «անպատասխանատու» և «խայտառակ» է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է նախագահի՝ ընտրություններում հաղթելու մասին վաղաժամ հայտարարություններին՝ դրանք անվանելով «անպատասխանատու մեկնաբանություններ», հաղորդում է SkyNews-ը։

Բոլթոնի խոսքով՝ մինչ ձայների վերջնական հաշվարկը հաղթանակի մասին խոսելով «նախագահն անպատասխանատու մեկնաբանություններ է արել»։ Նա նաև հավելել է, որ «դա խայտառակություն է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում