Կենտրոն վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն
Հուլիսի 19-ին՝ ժամը 00:00-04։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Թումանյան փողոցում եւ Իսակովի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով կիրականացնի սրսկման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:
Կարծիքներ