ՀՀ-ն և ՌԴ-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տվյալների փոխանակման բացահայտումը և կանխարգելումը»,- ասված է հաղորդագրությունում։
Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկու օրյա այցով գտնվում է Ռուսասատանի Դաշնությունում:
Կարծիքներ