Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկում են անվտանգային հարցերն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկում են անվտանգային հարցերն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Հանդիպումն ընթացել է փոքրիկ կլոր սեղանի շուրջ ՝ բազկաթոռներին նստած։ Այս մասին գրում է РИА Новости-ին:

Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են անվտանգության հարցերը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, Ռուսաստաննառանցքային դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հույսը դնում է արդյունավետ բանակցությունների վրա։

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Ձեզ հետ համաձայն եմ, խնդիրներ շատ են մնացել։ Մենք ձեզ հետ անընդհատ կապի մեջ ենք՝ եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն 10 օր հաստատ հեռախոսազրույց ենք ունենում։ Եվ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, չնայած որ համավարակի շրջան է։ Ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասել է Պուտինը։

«Այս այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական է, քանի որ համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ և ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»,- հավելել   է Փաշինյանը։

Ըստ աղբյուրի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում