Արագածոտնում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ