Էրդողանը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այսօր COVID-19-ի մեր թեստի արդյունքը, որը ես և կինս հանձնել էինք թեթև ախտանշաններից հետո, եղել է դրական: Բարեբախտաբար, հիվանդությունը, ինչպես տեղեկացանք,«օմիկրոն»-ն է, ընթանում է թեթև: Մենք կշարունակենք մեր առաքելությունը: Մենք կշարունակենք աշխատել տնից: Մենք անհամբեր սպասում ենք ձեր աղոթքներին»,- գրել է Էրդողանը Twitter-ում:


Կարծիքներ