Հայաստանն ինձ համար թանկ երկիր է. ուզում եմ լարվածության թուլացում և վերադարձ հրադադարին. Լուիզ Մուշիկիվաբո
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու մտահոգություն հայտնել:
Մուշիկիվաբոն մասնավորապես գրել է.
«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող մահացու բախումներով։ Հայաստանն ինձ համար թանկ երկիր է, որը նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Կցանկանայի լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի պահպանմանը»:
Կարծիքներ