ԱՀԿ-ն փորձագիտական խումբ կստեղծի կորոնավիրուսի ծագման հետաքննությունը շարունակելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման պարզման գործընթացը: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է Газета.ru-ն:
«Հիմնվելով այն բանի վրա, ինչ արդեն հայտնի է դարձել, ուսումնասիրությունների հաջորդ շարքը կներառի այս առաջնային դեպքերի և հավանական 2019 -ի վաղ դեպքերի հետագա ուսումնասիրությունը: Տվյալների հասանելիությունը կենսական նշանակություն ունի գիտության զարգացման համար և չպետք է որևէ կերպ քաղաքականացվի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ նպատակով կստեղծվի SAGO կոչվող միջազգային գիտական խորհրդատվական խումբ, որը կուսումնասիրի հնարավոր համաճարակի պատճառ հանդիսացող նոր հարուցիչներ:
Կարծիքներ