Մտահոգիչ են բնակարանային և տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը. ՆԳ նախարար

«Ինձ համար մտահոգիչ են բնակարանային գողությունները և տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը, որովհետև տարբեր խմբեր են գործում շատ հաճախ»:
Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ վերջերս նույնիսկ բացահայտվել է բնակարանային գողություններով անցնող մի խումբ, որը Կոտայքի մարզում, Երևանում ու այլ մարզերումիրականացրել է գողություններ:
Նախարարը հավելել է, որ դեռ կարիք կա՝ շարունակելու աշխատանքը, քանի որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են ենթակառուցվածքային պայմանները, օրինակ՝ լուսավորության հետ կապված, որպեսզի հասկանան՝ ո՞ր դեպքում չեն տեսանկարահանվի, կամ ինչպես անել, որպեսզի տեսախցիկի առկայության պայմաններում էլ չնույնականացվեն:
«Բնակարանային գողությունների բացահայտման առումով մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք»,- հավելել է նախարարը:
Խոսելով տրանսպորտային միջոցներից կատարված հանցագործությունների մասին, Սարգսյանը նշել է, որ հիմնականում կոնկրետ մակնիշից գողություններն են կատարվում:
Կարծիքներ